Քաղաքական Միջազգային 

Տուրչինովը Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում ահաբեկչությունների նախապատրաստման մեջ

Ռուսաստանի հատուկ ծառայությունները Դոնբասում նախապատրաստում են արյունալի գործողություններ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, նշելով, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները, պրովակացիաներ ու ահաբեկչություններ իրականացնելու համար ընտրում են օբյեկտներ ու մարդաշատ վայրեր:

Տուրչինովի վստահեցմամբ՝ ռուսները ահաբեկչությունների ողջ պատասխանատվությունը ցանկանում են գցել ուկրաինական կողմի վրա, իսկ ուկրաինացի զինվորականներին այնուհետեւ մեղադրել մարդկության նկատմամբ իրագործված հանցագործություններում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Հիշեցնենք, որ ուկրաինական իշխանություններն ու Արեւմուտքը բազմիցս Ռուսաստանին մեղադրել են աշխարհազորայիններին օժանդակելու մեջ: Սակայն Մոսկվան հերքել է այդ տեղեկատվությունն ու պահանջել ներկայացնել ապացույցներ:

Նույն շարքից