Կուրիլները վերադարձնելու համար Ճապոնիան պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ու քաղաքագետ Մունեո Սուձուկին, նշելով, որ Կուրիլյան Կղզիների խնդիրը հեշտությամբ լուծում կստանա, եթե Ճապոնիան դադարեցնի օժանդակությունն Արեւմուտքին Ուկրաինայի հարցում ու չեղարկի պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Քաղաքագետի խոսքերով, Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ճապոնիան դեռեւս մեծ յոթնյակի հանդիպման ընթացքում պետք է առաջարկեր դադարեցնել Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները:
Նրա կարծիքով Կուրիլյան կղզիներն անհրաժեշտ է վերադարձնել աստիճանաբար, նախ 2-ը, իսկ ապա Մոսկվայի հետ բանակցել մյուս երկու կղզիների հարցի շուրջ:
Միաժամանակ Ճապոնիան պետք է հաշվի առնի Ռուսաստանի տնտեսական շահերն ու զիջումների գնա: