ԵԱՀԿ դիտորդական խումբը Դոնբասում ենթարկվել է գնդակոծման: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ ու Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը:
Նա հակամարտ կողմերին կոչ է արել դադարեցնել կրակն ու պահպանել մինսկյան համաձայնագրով հաստատված հրադադարը, դատապարտել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ավտոշարասյան հրկիզումնո ու հորդորել չխոչընդոտել առաքելության աշխատանքներին:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, նրա հայտարարությունից պարզ է դառնում, որ կրակը բացվել է ուկրաինական զինծառայողների դիրքերից:
Իհարկե, առաքելության խնդիրն է գրանցել ու բարձրաձայնել հրադադարի խախտումների ու մարդու իրավունքների ոտնահարման բոլոր փաստերի մասին, այնինչ, նույնիսկ առաքելության գնդակոծման պարագայում, միջազգային հանրությունն արժանի հակզդեցություն ու արձագանք չի տալիս ուկրաինական պատժիչ զորքերի անօրինական գործողություններին: