Քաղաքական Միջազգային 

Սենատի կողմից իրանական համաձայնագրի չընդունման պարագայում ԵՄ-ը չի օժանդակի ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցում

Սենատի կողմից իրանական համաձայնագրի չընդունման պարագայում ԵՄ-ը չի օժանդակի ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցում:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, նշելով, որ Սենատի Իրանի հետ միջուկային գործարքի չեղարկման դեպքում Եվրամիությունն այլեւ չի օժանդակի Միացյալ նահանգներին Ուկրաինայի հարցում, բացի այդ, ամենայն հավանականությամբ, դոլարը կդադարի համաշխարհային պահուստային վալյուտա լինելու մենաշնորհից:

Պետքարտուղարի խոսքերով, ԱՄՆ սենատը պետք է գիտակցի, որ իրանական միջուկային ծրագրի չվավերացման պարագայում եվրոպական երկրները, որ խոշոր վնասներ են կրում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, կդադարեցնեն օժանդակությունն ԱՄՆ-ին ու կհեռանան Ուկրաինայի խնդիրներից:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, դա կարող է հանգեցնել նաեւ տնտեսական նոր քաոսի, ինչի հետեւանքով կխաթարվեն դոլարի դիրքերը, այն պարագայում, երբ Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են գործարքներն իրականացնել սեփական արժույթներով ու աստիճանաբար հրաժարվում են ամերիկյան դոլարից:

Նույն շարքից