Ուկրաինայում վաճառքի են հանվել երկրի ստրատեգիական նշանակության ձեռնարկությունները: Սակայն սեփականաշնորհման գործընթացին իրավունք ունեն մասնակցել այսպես կոչված փակ ակումբի օտարերկրացիներն ու նրանց տեղի համախոհներն, իսկ ուկրաինացի օլիգարխները կզրկվեն սեփականություն ձեռք բերելու իրավունքից:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը,Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի բնորոշմամբ սեփականաշնհորման նման տարբերակը կիրառվում է թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու նկատառումներով:
Յացենյուկի համոզմամբ՝ արտասահմանյան ընկերությունները, ձեռք բերելով ուկրաինական ձեռնարկություններն ու ներդրումներ կատարելով, կնպաստեն տնտեսության աշխուժեցմանը:
Նախատեսվում է սեփականաշնհորել երկրի վառելիքաէներգետիկ ու մեքենաշինական բնագավառի մի շարք ձեռնարկություններ, պետական գիտա-հետազոտական հիմնարկներ ու ինստիտուտներ: