Հասարակություն 

Միջազգային կազմակերպությունները պատրաստ են խորհրդատվական ծառայություն մատուցել հոսանքի թանկացման վերաբերյալ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդատվական ծառայության մատուցման գնային առաջարկներ ստացել է միայն երկու միջազգային կազմակերպությունից: Այս մասին հայտնում են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հուլիսի 27-ին կայացած նիստում նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները, հաստատել էր հանձնաժողովին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: Խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկները ուղարկվել էին,  համաշխարհային լավագույն հնգյակում ընդգրկված Բեյն ընդ Քոմփանի (Bain & Company), Մաքքենզի ընդ Քոմփանի (McKinsey & Company), Բոսթն Քնսալթինգ Գռուփ (Tne Boston Consulting Group),Սթրաթեջի ընդ փառթ օֆ Փի դաբլյու Սի նեթվոռք (Strategy &, part of the PwC network), Դելոիթ Քնսալթինգ (Deloitte Consulting) ընկերություններին:

2015թ-ի օգոստոսի 6-ին՝ պատասխան-առաջարկների ստացման օրը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խորհրդատվական ծառայության մատուցման գնային առաջարկներ ստացել է միայն երկու՝ Մաքքենզի ընդ Քոմփանի (McKinsey & Company) և Դելոիթ Քնսալթինգ (Deloitte Consulting) ընկերություններից:

Նույն շարքից