Հասարակություն Պատահարներ 

Այրվել են շուրջ 52.69 հեկտար դաշտեր

Օգոստոսի 11-ին, ժամը 11.30-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության Սյունիքի մարզային տեսչությունից ոստիկանության Սիսիանի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սիսիան-Բնունիս ճանապարհի 17-րդ կմ հատվածում չոր խոտածածկ տարածքներում հրդեհ է առաջացել եւ տարածվել Տոլորս, Բնունիս համայնքների հացահատիկի եւ անասնակերերի դաշտերում, ինչի հետեւանքով այրվել են շուրջ 52.69 հա դաշտեր:

Վնասի չափը պարզվում է:

Հանգամանքները ճշտվում են:

Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից