Հասարակություն 

Ոչնչացվել է 2262 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված

Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 11-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրելու միջոցով ոչնչացվել է 2262 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:

Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 472,72 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 51 կգ կանեփի բույս:

Առգրավվել է նաեւ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 210 փամփուշտ, 16 մմ տրամաչափի մեկփողանի, փողը կտրած  1 հրացան եւ   երկփողանի որսորդական 1 հրացան:

Նույն շարքից