Եգիպտոսի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին 21 մարդ է մահացել սաստիկ շոգից, գրում են արաբական լրատվամիջոցները:
Նախորդ շաբաթ օրվանից մահացողների ընդհանուր թիվը հասել է 61-ի: Վերջին օրերին Եգիպտոսում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը: Մահացությունները գրանցվել են ինչ պես Կահիրեում, այնպես էլ Սուհաջ, Գիզա, ալ Ակսար, Դիմատ նահանգներում:
Մահացածները մեծահասակներ են, նրանց թվում երեխաներ չկան: