Լողազգեստ: Թվում է` լողազգեստի մասին հիշատակելը ծիծաղելի է, սակայն, եթե մոռացել եք լողազգեստը, ապա` ձեր այցելությունը դառնում է անիմաստ: Պակաս կարևոր չէ դրա ճիշտ ընտրությունը: Տղամարդկանց դեպքում այն պետք է լինի կարճ մինչև ազդրերը, որպեսզի ոտքերը կարողանանք ազատ շարժել: Ցանկալի է, որպեսզի այն ամուր գրկի ձեր ոտքերը: Դա կօգնի ավելի արագ առաջ շարժվել ջրում:
Ակնոց: Եթե դուք տեսղության խնդիր ունեք, կրում եք կոնտակտային լինզաներ, ապա ջրակայուն կամ լողավազանային ակնոցը պարտադիր է: նախ դրանք պաշտպանում են աչքերը քլորից, հետո դրանցով կարող եք աչքերը բաց պահել ջրի տակ ու ավելի ճիշտ վերահսկել ընթացքը ջրում:
Մաքուր և չոր սրբիչ: Ցանկալի է, որ այնքան մեծ լինի, որ կարողանաք ամբողջ ամրմինը ծածկել, բայց ամիաժամանակ շատ տեղ չզբաղեցնի սպորտային պայուսակում:
Հողաթափեր: Սա ձեր իսկ անվտանգության համար է: Առաջին հերթին այն կպաշտպանի տարբեր բակտերիաներից, երկրորդը չի թողնի որպեսզի դուք սայթաքեք թաց հատակի վրա: Հենց այս նպատակով էլ ընտրեք այնպիսի հողաթափեր, որոնց տակը կան անհարթություններ` ընկնելուց խուսափելու և կոտրվածքներ ստանալուց ապահովագրվելու համար:
Հիգիենիկ պարագաներ շամպուն, օճառ: Սրանք անհրաժեշտ են հիգիենան պահպանելու և քլորից մարքվելու համար: Ցանկալի է, որ ունենք նաև մազաչորացուցիչ (ֆեն) և սանր` ուղղակի, որ գզգզված մազերով դուրս չգաք:
Մաքուր ներքանզագեստ: Ուղղակի, որովհետև դա հիգիենայի տարրական կանոն է
Կանայք ու աղջիկները կարող են ունենալ նաև կոսմետիկայի համար նախատեսված փոքրիկ պայուսակ, որտեղ կպահեն քսուկներ ու կրեմներ` գեղեցիկ տեսքով լողավազանը լքելու համար: