Հասարակություն 

Տաթևի վանական համալիրի տարածքում Նավասարդյան տոնակատարություններ են նշվել

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը և «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունը այսօր կազմակերպել են նավասարդյան տոնակատարություններ` նվիրված Հայկի Մեծ հաղթանակին և բուն հայոց տոմարի 4507-ամյակին (Մ.Թ.Ա. 2492-2015):

Հիմնադրամից տեղեկացնում են, որ Տաթևի վանական համալիրի և «Տաթևի թևեր» ճոպանուղու հարող տարածքում տեղի է ունեցել պատմական խորհրդանիշ դրոշների շքերթ «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խմբի կողմից, իսկ Սյունիքում՝ Դավիթ Բեկի հաղթանակած ճակատամարտի եռաբլուրի սարահարթում (Հարջիս գյուղի հարևանությամբ) տեղի ունեցավ Նավասարդյան խաղերի բացումը, որի շրջանակներում հանդես են եկել շրջակա բնակավայրերի ձիավարները և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները:

Նավասարդյան խաղերի ավարտից հետո տեղի է ունեցել համերգային ծրագիր, որում հանդես են եկել «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, Տաթևի վանական համալիրին կից գործող մանկական երգչախումբը և «Սյունիք» պարային համույթը:

DSC_3924 DSC_3768 DSC_3819

Նույն շարքից