Գլխավոր Հասարակություն Տնտեսություն 

Huffington Post-ը Դիլիջանն անվանել է հայաստանյան «Շվեյցարիա»

analitik.am

Ամերիկյան հեղինակավոր Huffington Post պարբերականը հոդված է հրապարակել Դիլիջան քաղաքի մասին` այն անվանելով հայաստանյան «Շվեյցարիա»:

Հայաստանի աշխույժ մայրաքաղաք Երեւանից դեպի հյուսիս-արեւելք շուրջ 90 կմ անցնելով՝ մայրուղին նեղանում է՝ վերածվելով լեռնային ճանապարհի: Դուք հասնում եք Տավուշի մարզ, որը հայտնի է հանգստավայրային Դիլիջան քաղաքով: Արտասովոր շոգ և խոնավ ամառը ստիպում է «հայկական Շվեյցարիա» ուղեւորվել հանգստացողների ոչ միայն ամբողջ երկրից, այլեւ Վրաստանից, Ռուսաստանից եւ Իրանից, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր երկրներից:

«Դիլիջանի լեռնայիյն լանդշաֆտը, անտառները, ազգային պարկ և լճերը բուժիչ ազդեցություն են ունենում հանգստացողների վրա: Իսկ Դիլիջանի հանքային ջուրը շշալցվում և արտահանվում է ամբողջ աշխարհով»,- գրում է պարբերականը:

«Չնայած Դիլիջանն այսօր բարձիթողի վիճակում է, վերջին շրջանում այստեղ բացված ռեստորանները, «գիշերակաց և նախաճաշ» տիպի իջեւանատները, հյուրանոցները եւ նույնիսկ հյուրանոցային ցանցերը, օրինակ՝ «Best Western»-ը, զարդարում են լանդշաֆտը՝ ակնկալիքով, որ, ինչպես շատերը հույս ունեն, դրանք Դիլիջանին այդքան սպասված աշխուժությունը կբերեն: Տնտեսական վերածննդի հսկայական ծրագրերով ձեռներեցներն ու մեկենասները նպատակ ունեն Դիլիջանը վերածել կրթական, մշակութային, ժամանցի եւ ֆինանսական կենտրոնի ամբողջ տարածաշրջանի համար»,- գրում է պարբերականը:

Նույն շարքից