Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին որոշել է ընտանիքի հետ զբոսանավակով ծովային զբոսանք կատարել, հայտնում է Dni.ru-ն:
Սակայն զբոսանավակ բարձրանալով` սայթաքել է և գլուխը հարվածել տախտակամածի հովանոցին: Բերլուսկոնին վնասել է ճակատը:
Նրան առաջին օգնություն է ցույց տվել դուստրը` վերքի վրա անմիջապես սառույցով սրբիչ դնելով: