Գլխավոր Մամուլի տեսություն 

Ռուբլու արժեզրկման հետևանաքները արտագնա աշխատանքով ապրող ընտանքիների համար. «Ժամանակ»

analitik.am

«Ռուսական տնտեսությունում ստեղծված վիճակի, ռուբլու անկման արդյունքում հայ խոպանչիները հայտնվել են բավական աղետալի վիճակում: Նրանց մեծ մասը այս տարի նախընտրել է Ռուսաստան չմեկնել, մեկնողներն էլ 1-2 ամիս անց վերադառնում են, քանի որ կա՛մ աշխատանք չկա, կա՛մ աշխատանքի դիմաց տրված վարձատրությունը դրամի վերածելուց հետո պարզվում է, որ դրա համար բնավ չարժեր այլ հանրապետություն հասնել:

«Ամեն տարվա նման՝ այս տարի էլ հենց գարնան սկզբին մեկնեցի, բայց անօգուտ: Ռուսաստանում շինարարությունը կանգնած ա, մեկ-երկու տեղ նորմալ շինարարություն լինի՝ լավ ա, մնացած տեղերում կատաստրոֆիկ վիճակ ա, գործ չկա, փող չկա: Ոնց գնացել էի, մեկ ամիս անց թողեցի հետ էկա, 10 հազար ռուբլի փող էի բերել, որը մանրելուց հետո, նախորդ տարվա համեմատ, ուղիղ կեսը կանգնեց»,- մեզ հետ զրույցում ասաց Արսենը:

 

Ի դեպ, նա տևական ժամանակ մասնակցում էր սև ցուցակում հայտնվելու բողոքի ակցիաներին, բայց հետո պարզվել էր, որ իր դեպքում սխալմունք է եղել, ու Ռուսաստան մեկնելու իր արգելքը հանվել էր: «Էն ժամանակ գլուխ էի ջարդում, ասում էի՝ մի բան անեմ գնամ, որ փող բերեմ, ընտանիքս պահեմ, բայց անօգուտ: Բերածս էլ մանրելուց զիբիլ ա դառնում, ու ամբողջ աշխատանքդ, քրտինքդ ջուրն ա ընկնում»,- հավելեց մեր զրուցակիցը:

«14-15 տարի է՝ ես ամեն սեզոնի գնում-գալիս եմ, բայց սենց վիճակ դեռ չէի տեսել: Խայտառակ վիճակ ա Ռուսաստանում: Աշխատանք չկա, եղածն էլ հայերը, ուզբեկները, տաջիկներն ու ուկրաինացիները իրար ձեռքից խլում են՝ մենակ թե երկու կոպեկ փող աշխատեն: Կոնկրետ ես մի 15 օր առաջ եմ եկել Մոսկվա, ինձ կանչել է իմ նախկին պրարաբը, բայց մեկ է՝ նախկին գործը չկա: Երկու թեթև վերանորոգման գործ կա, կանեմ ու նորից կվերադառնամ Հայաստան: Այդ երկու գործի համար ինձ 35 հազար ռուբլի փող են խոստացել, բայց պատկերացնում եք՝ դա մեր դրամով մի 200 հազար է կազմում, որով ես պետք է Նոր տարի անեմ, ընտանիքս պահեմ մինչև գարուն՝ հույսով, որ նորից հետ կգնամ: Բայց դա անհնար է»,- մեզ հետ զրույցում դժգոհեց այս պահին Մոսկվայում գտնվող 45-ամյա Համլետը՝ հավելելով, որ ամենասարսափելին այն է, որ այս վիճակի վերջը չի երևում»,- գրում է թերթը։

Ծավալուն հոդվածն ամբողջությամբ՝ թեթրի այսօրվա համարում։

Նույն շարքից