Գլխավոր Մամուլի տեսություն 

Լուրջ պայքար՝ բիզնես օմբուդսմենի պաշտոնի համար. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին պետական օղակում ձևավորվում է մի նոր կառույց, որը պետք է գործի բիզնես շահերի պաշտպանության շրջանակներում։ Մեզ հասած տեղեկություններով, ՎԶԵԲ-ը կառավարության առջև պայման է դրել՝ մինչև աշուն ստեղծել բիզնես օմբուդսմենի ինստիտուտ, որը կգործի ՄԻՊ գրասենյակից անկախ և միտված կլինի պետական օղակի ճնշումներից պաշտպանել մեծ ու փոքր տնտեսվարողներին։ Որոշ շահագրգիռ ուժեր արդեն իսկ անցել են գործի՝ այդ պաշտոնում տեսնելով իրենց մերձավորներին։ Բիզնես օմբուդսմենի հավակնորդները մի քանիսն են։

Վարկած կա, որ բիզնես շահերի պաշտպանությամբ կարող է զբաղվել հայտնի գործարա Խաչատուր Սուքիասյանը։ Թեկնածուներից մեկն էլ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանն է, ով ի դեպ առաջիններից էր, որ առաջ քաշեց բիզնես օմբուդսմենի գաղափարը ՓՄՁ պայքարի թեժ շրջանում»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից