Գլխավոր Մամուլի տեսություն 

Էդմոն Մարուքյանի պատասխանը Անդրանիկ Նիկողոսյանին. «Ժամանակ»

analitik.am

«ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Նիկողոսյանի դիտարկումներին, թե Մարուքյանին ավելի հեշտ կլինի զրկել մանդատից, քան իրեն՝ շնորհված պարգևներից, երեկ մեզ ասաց. «Անդրանիկ Նիկողոսյանի լկտի պահվածքն ուղղված է ոչ թե իմ, այլ այն մարդկանց դեմ, ովքեր նրան նման բարձր պարգևներ են տվել, արժանացրել են այդ պարգևներին: Այդ նրանք պետք է մտածեն, թե ում են պարգև տվել»։

Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում Նիկողոսյանի հետ բանավեճի բռնվել, ինքը «այդ լկտի պահվածքով անձին ասելու բան չունի», պարզապես նրան պարգևներ շնորհած անձինք, կառույցները պետք է քայլեր ձեռնարկեն, այլապես «ամբողջ խարանը մնալու է նրանց վրա»:

«Ինքը նման հոխորտանքներով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի հասցեին նման հայտարարություններ անելով շարունակում է իր քարոզարշավը, որ Հայաստանը չպետք է անկախ պետություն լինի, որ Ռուսաստանից մեկը հանգիստ կարող է գալ այստեղ ու որոշել՝ ով է պատգամավոր, ով՝ ոչ, ում մանդատից զրկել, ում՝ հակառակը: Բայց ես չեմ մտնելու այս անլուրջ բանավեճի մեջ»,- հավելեց Մարուքյանը:

Ի դեպ, ԱԺ անկախ պատգամավորը մեզ հետ զրույցում նկատեց, որ Նիկողոսյանը լկտի լինելուց զատ՝ նաև ստախոս է, քանի որ ինքը ճշտել է, որ Նիկողոսյանն այս պահին պաշտպանության նախարարի կողմից նվիրված անվանական զենք չունի:

Հիշեցնենք. երեկ մենք գրել էինք, որ արձագանքելով Նիկողոսյանի հայտարարություններին՝ պաշտպանության նախարարը հետ է վերցրել նրան նվիրված անվանական զենքը: Սակայն Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքել էր, թե նախարարը հետ է վերցրել զենքը:

«Նա ստում է, իմ տեղեկություններով՝ այդ անվանական զենքը նրա ձեռքից վերցված է: Այս պահին նա պաշտպանության նախարարի կողմից նվիրված զենք չունի»,- ասաց Մարուքյանը»,- փոխանցում  է թերթը:

Նույն շարքից