Գլխավոր Տնտեսություն 

Եկող շաբաթ կմեկնարկեն Հայաստան-Իրան բարձրավոլտ երկրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները

analitik.am

Հայաստան-Իրան բարձրավոլտ երկրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները եկող շաբաթ կմեկնարկեն։ Այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել։

«Համոզված եմ, որ Իրանի հետ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին»,- ասաց նա։

Հովիկ Աբրահամյանը, ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, արձանագրեց, որ այն տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն է ստեղծում։

«Իրանը Հայաստանի համար կարևոր և հուսալի երկիր է, իսկ մեր ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Ես լիահույս եմ, որ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների նոր մակարդակի ճանապարհին նոր հեռանկարներ կուրվագծվեն, և մենք ջանքեր չենք խնայում իրականացնելու բոլոր հնարավորությունները»,-վստահեցրեց վարչապետը։

Նույն շարքից