Գլխավոր Տնտեսություն 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կօտարվի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը

analitik.am

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարման որոշման նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ՊՆ-ի հաշվեկշռի վրա գտնվող համալիրը 30 մլն դոլարով կօտարվի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»;ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում կիրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր:

Նախարարի խոսքով՝ ընկերությունը պարտավորվել է պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում փաստացի 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը: «Ընկերությունը նաև պետք է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովի ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, ինչպես նաև մարզահամերգային համալիրի տարածքում քաղաքացիների համար Ծիծառնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Նույն շարքից