Գլխավոր Մամուլի ակումբ Տեսանյութեր 

Մեզ համար երազ էր Համահայկական խաղերին մասնակցելը. Շանթ Լնցյան

analitik.am

Ակսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր Համահայկական ամառային վեցերորդ խաղերի Քեսաբի թիմի պատվիրակության ղեկավար Շանթ Լնցյանը։

«Մեզ համար երազ էր Համահայկական խաղերին մասնակցելը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նա:

Նա տեղեկացրեց, որ Քեսաբի թիմը բաղկացած է 17 հոգուց, որոնք հիմնականում մինչև 20 տարեկան երիտասարդներ են:

«Մեր թիմն արդեն նվաճել է երկու բրոնզե մեդալ: Դա մեզ համար շատ ուրխալի է»,-նշեց Շանթ Լնցյանն՝ ընդգծելով, որ իրենց համար շատ դժվար էր խաղերին մասնակցելու նախապատրաստական աշխատանքները:

Անդրադառնալով Քեսաբի ներկայից իրավիճակին նա պատմեց. «Այժմ Քեսաբում շատ ավելի լավ է: Ժողովրդի 90 տոկոսից ավելին վերադարձան իրենց տները, դա ամենամեծ ուրախությունն է: Քեսաբը վերականգնվում է, մարդիկ վերականգնում ու վերանորոգում են իրենց տները: Մարդիկ այժ հիմնականում զբաղվում են հողագործությամբ»:

Նա նաև ասաց, որ Հալեպից նույնպես ընտանիքներ են տեղափոխվել Քեսաբ և բնակություն ահստատել այնտեղ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն շարքից