Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Շվեյցարիան այսօր Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ է հայտարարում: Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով որոշիչ շրջադարձը 12 տարի առաջ բացված դոյսեի շուրջ բանակցություններում` 2015-ի օգոստոսի 12-ին Դաշնային խորհուրդը որոշում է կայացրել վերացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցվել էր 2014-ի հունվարից… Համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2015-ի օգոստոսի 13-ից», - ասվում է փաստաթղթում: