Հասարակություն 

Վերանորոգման աշխատանքներ Երևանի 31 մանկապարտեզներում

Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզներում նոր գույքի բաշխման ծրագրին համընթաց է շենքային պայմանների բարելավման՝ նորոգման ծրագիրը։ Մանկապարտեզների վերանորոգման 2015 թվականի տարեկան ծրագրում 23 մանկապարտեզ է ընդգրկված. ևս 8 մանկապարտեզ, որոնց հիմնանորոգումը մեկնարկել է 2014 թվականի ծրագրով, այս տարի լիովին կվերահանձնվեն շահագործման։

Նորոգման ենթակա մանկապարտեզները տարեկան ծրագրում ներառվում են գույքագրման արդյունքներով՝ ըստ առաջնահերթության։ Յուրաքանչյուր մանկապարտեզ մասնակի նորոգվում է գույքագրման նկարագրին համապատասխան, հետևաբար, ծրագրում ընդգրկված աշխատանքները յուրաքանչյուր մանկապարտեզում տարաբնույթ են՝ տանիքի հիմնանորոգում, աստիճանավանդակի նորոգում, դահլիճի, խոհանոցի, միջանցքի, պահեստի վերանորոգում, շենքի արտաքին ներկում, դռների ու լուսամուտների, ջրագծերի ու կոյուղագծերի փոխարինում, լուսավորության բարելավում և այլն։

d9f95cdb18847b5363b01536d6d53d2db5875456 7d6498f27abbf34dff0f82b38103c3cfdb644c60 5c29b617dabb0ab99ac311a5dee5dbf24e4f0bce 0184a1d999951c081a89feb9c74e70c3af46972c

Նույն շարքից