Հայաստան 

Մենք վրացական իշխանությունների հետ շատ լավ համագործակցում ենք. Գագիկ Բեգլարյան

Վերին Լարսի ճանապարհն այնքան վատն է, որ թեթև անձրևների դեպքում անգամ դառնում է անանցանելի, ինչի պատճառով էլ այն ոչ բոլոր ժամերին է գործում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Ճանապարհը փակում են եղանակային պայմաններից ելնելով, այլ քաղաքական հարցեր այստեղ պետք չէ փնտրել: Մենք վրացական իշխանությունների հետ շատ լավ համագործակցում ենք: Իրենք վերջին երեք ամիսների ընթացքում երեք անգամ ընդառաջ գնացին՝ փոփոխելով Լարսի անցակետի աշխատանքային ժամերը»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը նշեց, որ պետք է շնորհակալ լինենք վրացական կողմին, քանի որ ամեն ինչ անում են, որ խնդիրներ այնտեղ չլինեն:

 

Նույն շարքից