Հայաստան 

1 մլրդ դրամ՝ սրտի անհետաձգելի վիրահատությունների և զինծառայողների ընտանիքներին տրվող բուժօգնության համար

Կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարության արտաբյուջետային հաշվից 500 մլն դրամ կտրամադրվի սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը շարունակելու համար և նույնքան էլ զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բուժօգնությունը պատշաճ մակարդակով ու որակյալ կերպով իրականացնելու համար:

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ սրտի անհետաձգելի վիրահատությունների համար անհրաժեշտ է  500 մլն դրամ, քանի որ սպառվել է տարեսկզբին տրամադրված 510 մլն դրամը:

Նախարարը նշեց, որ մինչև օրս ծրագրի շրջանակում հուլիսի 1-ի դրությամբ արդեն բժշկական օգնություն են ստացել 778 հիվանդներ: Նախարարը նշեց, որ իրականացվել է ոչ դեղապատ ստենտի տեղադրում` սրտամկանի սուր ինֆարկտի պայմաններում:

«Ծրագիրը արդեն իսկ մեծ դրական արձագանք է ստացել բնակչության լայն շրջանակներում, ուստի խիստ կարևորվում է դրա անխափան իրականացումը ողջ տարվա կտրվածքով»,- ասաց նա:

 

Նույն շարքից