Հասարակություն 

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն լքել է Դոնբասի ռազմական գործողությունների գոտին

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն այսօր լքել է Դոնբասի ռազմական գործողությունների գոտին: Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հետախուզությունը, նշելով, որ ուկրաինական ուժայիններն աշխուժացրել են իրենց գործողությունները շփման գծի մի շարք հատվածներում:

Հետախուզության տվյալներով, ուկրաինական կողմը լայնամասշտաբ ռազմական գործողությունների է նախապատրաստվում՝ անընդհատ նոր պրովոկացիաներ հրահրելով ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, ներկայումս ուկրաինական զորքերը հարձակում են իրականացնում Ստարլբեշեւսկի ուղղությամբ: Միաժամանակ շարունակվում է բազմաչարչար Գորլովկա բնակավայրի մասսայական հրետակոծությունը ծանր հրետանային համակարգերից ու տանկերից:

Նույն շարքից