Ամերիկյան ոստիկանները 2015 թ.-ի ընթացքում գնդակահարել են 601 մարդու: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post հայտնի պարբերականը, նշելով, որ Իրավապահների կողմից ամենաշատ սպանությունները գրանցվել են հուլիս ամսին, երբ վերջին 30 օրում ոստիկանները գնդակահարել են 85 քաղաքացու:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, պարբերականի էլեկտրոնային կայքում հրապարակվել է բոլոր սպանված մարդկանց տվյալներն ու սպանության հանգամանքները: Տվյալները հավաքվել են ԱՄՆ 46 նահանգներից:
Հայտնի է դարձել, որ ոստիկանների 24 զոհերը եղել են զինված սեւամորթները:
Նշենք, որ ԱՄՆ-ում ոստիկանության բռնությունների ու անօրինական գործողությունների դեմ ուղղված բողոքի ալիքն ընդգրկել է ողջ երկիրը, իսկ ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, անկարգությունների ու բախումների հետեւանքով կան բազմաթիվ տուժածներ ու ձերբակալվածներ: