Քաղաքական 

ԱՄՆ պետքարտուղարը կժամանի Կուբա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական այցով օգոոստոսի 14-ին կժամանի Կուբա: Այս մասին հայտնել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից, նշելով, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

Ջոն Քերին հանդիպումներ կունենա Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ, որ հետ մի շարք հարցերի հետ մեկտեղ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցերը:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, հանդիպումը հիմք կհանդիսանա այնուհետեւ Կուբայի նկատմամբ ամերիկյան երկարատեւ Էմբարգոն դադարեցնելու համար:
Վերջում Քերին կմասնակցի Կուբայում ԱՄՆ դեպանատան հանդիսավոր բացմանը նվիրված միջոցառմանը:

Նույն շարքից