Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քիչ առաջ հայտնեց,որ «Արդարություն և զարգացում կուսակցությանը» չի հաջողվել ձևավորել կոալիցիոն կառավարություն նորընտիր խորհրդարան անցած մյուս որևէ կուսակցության կամ կասակցությունների հետ,որի հետևանքով երկրում կանցկացվեն ԱՐՏԱՀԵՐԹ խորհրդարանական ընտրություններ... Այսօր,վերջին անգամ հանդիպելով «Ժողովրդա-Հանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քլչդարօղլուի հետ Թուրքիայի վարչապետին կրկին չհաջողվեց կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ համաձայնության գալ...Ք.Քլչդարօղլուի ՎԵՐՋԻՆ պահանջը Ռ. Էրդողանից եղել է իր կուսակցությանը «հանձնել» ԱԳՆ և ԿԳՆ նախարարությունները... Սակայն Ռ. Էրդողանը մերժել է այդ պահանջը... Հիշեցնեմ,որ դրանից առաջ ձախողվեցին նաև Ա. Դավութօղլուի և Դեվլեթ Բախչելիի «Ազգայնական շարժում կուսակցության» միջև բանակցությունները...Քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության» և Ռ.Էրդողանի համագործակցությունն ի սկզբանե ԱՆՀՆԱՐԻՆ էր...
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան