Մշակույթ Հասարակություն 

Բուենոս Այրեսում բացվում է նկարիչ Գագիկ Իսահակյանի ցուցադրությունը` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Օգոստոսի 13-ին Բուենոս Այրեսի  Virrey Cevallos հուշահամալիրում բացվում է արվեստագետ, նկարիչ Գագիկ   Իսահակյանի ցուցահանդեսը: Ցուցադրության խորհրդանշական վայրն ընտրվել է Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը:

Ինչպես հայտնում է Prensa armenia-ն Ցուցահանդեսը կրում է «Հայոց ցեղասպանությունը. 100 տարվա պայքար` ընդդեմ ժխտողականության և մոռացության» խորագիրը: Ցուցադրությունը կազմակերպվել է հուշահամալիրի և Հայ դատի հանձնախմբի համատեղ ջանքերով:  Մուտքն ազատ է, ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 12-ը:

Գագիկ Իսահակյանը ծնվել է 1960-ին Վանաձորում: Սովորել է Ուկրաինայի Գեղարվեստի և պոլիգրաֆիայի  համալսարանում: Հայաստանում աշխատել է որպես դիզայներ և արվեստի ուսուցիչ, այնուհետև Լեհաստանում և Գերմանիայում աշխատել է որպես կտավների ռեստավրատոր:

Արգենտինա է ժամանել 1998-ին, որտեղ աշխատել է որպես ոսկերչական իրերի դիզայներ և մասնակցել է «Կոլոն» թատրոնի վերականգնման աշխատանքներին:  Իսահակյանի գործերը ներառում են որմնանկարներ, կոլաժներ, գծագրեր, յուղաներկով, ջրաներկով և այլ տեխնիկայով պատկերված նկարներ:

Նույն շարքից