Վերջին տարիներին Սիրիայում շարունակվող պատերազմի հետևանքով երկրի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը հեռացել է հայրենիքից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ըստ «Կարիքավոր եկեղեցիների օգնություն» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Նյուտոնի, մոտ 700.000 սիրիացի քրիստոնյա հարկադրված էր հեռանալ երկրից:
«Այնտեղ մինչև պատերազմն ապրում էր մոտ 1,75 մլն քրիստոնյա: Դա նշանակում է, որ սիրիացի քրիստոնյաների մոտ 40%-ը գնացել է»,-հայտարարել է նա: