Ռուսաստանն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ պարենային էմբարգո է գործում, հայտնում են ռուսական ԶԼՄ-երը:
Համապատասխան որոշման համաձայն, որը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, պատժամիջոցներ են կիրառվելու նաև Ալբանիայի, Չերնոգորիայի, Իսլանդիայի և Լիխտենշթեյնի նկատմամբ:
Ուկրաինան ցանկում հայտնվել է հատուկ պայմաններով: Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցները կսկսեն գործել այն պահից, երբ ուժի մեջ մտնի Եվրամիության հետ այդ երկրի ասոցացման համաձայնագիրը: