Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միջինը 5%-ով բարձրացրել է աշխատանքային կենսաթոշակները: Այս մասին նախագահը հրամանագիր է ստորագրել, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունում նշել են, որ սեպտեմբերի 1-ից քաղաքացիների աշխատանքային կենսաթոշակները կավելանան միջինը 5%-ով։
Ըստ վերջին տվյալների՝ Բելառուսում կա ավելի քան 2.5 մլն թոշակառու, նրանցից 646-ը՝ աշխատող։ Կանայք իրավունք ունեն թոշակի անցնել 55 տարեկանից, տղամարդիկ՝ 60 տարեկանից։