Քաղաքական Միջազգային 

Ջոն Քերին օգոստոսի 14-ին կայցելի Կուբա

Tass.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի 14-ին կայցելի Կուբայում վերջերս բացված ամերիկյան դեսպանության վրա դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

Քերին կդառնա Պետդեպի առաջին ղեկավարը, ով 1945 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի կղզի։

ԱՄՆ պատվիրակությունը կազմված կլինի 20 հոգուց՝ դիվանագետներից, Սպիտակ տան աշխատակազմի ներկայացուցիչներից և Կոնգրեսի անդամներից։

Նույն շարքից