Հայաստան Քաղաքական 

Գալուստ Սահակյանը պարգևատրել է Վարդգես Մահտեսյանին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի հայկական կրոնական խմբի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Մահտեսյանը պարգևատրվել է հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաև Կիպրոսի հայ համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:

ՀՀ ԱԺ նախագահը Վարդգես Մահտեսյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հայանպաստ գործունեության մեջ:

Նույն շարքից