Գլխավոր Հասարակություն 

Հանրապետության տարածքն օգոստոսի 15-19-ը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

analitik.am

Հանրապետության տարածքն օգոստոսի 15-19-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օգոստոսի 15-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա:

Երևանում օգոստոսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 15-16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան, օգոստոսի 17-18-ին` +39, օգոստոսի 19-ին` +40 աստիճան:

Նույն շարքից