Քաղաքական Միջազգային 

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդը հավատարմության երդում է տվել

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման Ալ-Զավահիրին հավատարմության երդում է տվել աֆղանական «Թալիբան» շարժման նոր ղեկավար Ախտար Մոհամեդ Մանսուրին:

Ախտար Մոհամեդ Մանսուրին, ով թալիբների կառավարման ժամանակաշրջանում զբաղեցրել էր Աֆղանստանի ավիացիայի նախարարի պաշտոնը, շարժման առաջնորդ է ընտրվել հուլիսի վերջին՝ «Թալիբան»-ի հիմնադիր մուլլա Օմարի մահից հետո:

Նույն շարքից