Vz.ru կայքի փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պատգամավորներին կոչ է արել աջակցել վարկատուների հետ համաձայնագրին: Այս քայլը վարչապետը անվանել է «անհրաժեշտ քայլ ազգի համար»:
Ցիպասը նաև խոսել է երկրի ստանձնած պարտավորությունների մասին, որոնց պահպանումը խիստ կարևոր է տնտեսական տեսանկյունից: Նա նաև զգուշացրել է այն սպառնալիքի մասին, որ պարունակում է Աթենքին օգնության լիարժեք ծրագրի փոխարեն միջանկյալ փոխառություն տալու Գերմանիայի առաջարկը:
Նրա խոսքով՝ այդպիսի որոշումը կնշանակի «վերադարձ դեպի անվերջ ճգնաժամ»:
Մանրամասները՝ այստեղ: