Կուբայական հեղափոխության առաջնորդ ու նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն իր ծննդյան 89-ամյակին հանդիպել է Վենեսուելայի ու Բոլիվիայի նախագահներ Նիկոլաս Մադուրոյի ու Էվո Մորալեսի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական այցով Կուբայում էր գտնվում նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, Ֆիդել Կաստրոն տեղի լրատվամիջոցներում հրապարակած իր հոդվածում ԱՄՆ իշխանություններից պահանջել է փոխհատուցել շուրջ 50-ամյա տնտեսական էմբարգոյի պատճառած վնասները: