Քաղաքական Միջազգային 

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատել Լեյլա և Արիֆ Յունուսին

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատել իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսին Արիֆ Յունուսին և նրանց դեմ գործը քննել «արդար դատական գործընթացի շրջանակներում»:

Այդ մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում, գրում է РИА Новости-ն:

«Կոչ ենք անում Ադրբեջանին ազատել Լեյլա և Արիֆ Յունուսին, իսկ նրանց գործերը պետք է վերանայվեն թափանցիկ և արդար դատավարության շրջանակներում: Դատավճիռը հաստատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցում Ադրբեջանի միջազգային պարտավորությունների պահպանման հարցում բացասական միտումը»,- հայտարարել է Մոգերինին:

 

Նույն շարքից