Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հօգուտ զենքի վաճառքի մասին օրենքների խստացման: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Քիմը մինչև հոգու խորքը ցնցվել է Տեխասում տեղի ունեցած՝ 6 երեխաներով ընտանիքի սպանությունից: Քիմը Twitter-ի իր օգտահաշվում մի քանի հաղորդագրություն է գրել, որոնցում իր վրոդվմունքն էր արտահայտում ԱՄՆ-ում զենքի վաճառքի հարցերի վերաբերյալ:
Նրան վրդովեցնում է այն, որ հանցագործը համացանցով կարող է զենք գնել.
«Նա գնել է ատրճանակն ու զինամթերքը առցանց: Որքան հեշտ է գնել այդ ամենը համացանցում: Ոչ ոք չի ստուգում, թե ում են վաճառում ատրճանակները: Զենքի վաճառքի մասին օրենքներն անհրաժեշտ է փոխել: Այդ դժբախտ կինը կապված է եղել և տեսել է, թե ինչպես են սպանում իր երեխաներին և ամուսնուն»,- գրել է վրդովված Քիմը: