«Ալ-Քաիդա» խմբավորումը ժապավեն է թողարկել, որի վրա ձայնագրված է Համզա բեն Լադենի` Ուսամա բեն Լադենի որդու ուղերձը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ժապավենում, որը տարածվել է Թվիթերում «Ալ-Քաիդա»-ի աջակիցների կողմից, Համզան կոչ է անում ժամանակին «Ալ-Քաիդա»-ի կողմից հայտարարված սրբազան պատերազմի շարունակությանը:
Առաջին անգամ այդ խմբավորման քարոզչամեքենան Համզա բեն Լադենին ներկայացրել է որպես իր պաշտոնական անդամի: