ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հավանայում պաշտոնապես բացել է ԱՄՆ դեսպանատունը, որը չէր գործում մոտ 50 տարի, հաղորդում է BBC-ն:
3 նախկին ծովային հետևակները, ովքեր 1961-ին իջեցրել են ԱՄՆ դեսպանատան դրոշը, հրավիրվել էին` այն տեղը վերադարձնելու համար:
Նշենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սառեցվել են 1960-ականների սկզբին, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները և այդ երկրի հետ առևտրի վրա արգելք սահմանեց: