Հասարակություն 

10 օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 2075 կգ կանեփի կանաչ զանգված

Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 13-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրելու միջոցով ոչնչացվել է  2075 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի վերոգրյալից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,32 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Տնամերձ 7 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 47 կգ կանեփի բույս:

Նույն շարքից