ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Հավանայում պաշտոնապես վերաբացել է ամերիկյան դեսպանատունը, որը չէր աշխատում շուրջ 50 տարի:
Ինչպես հաղորդում է BBC-ն` երեք նախկին ծովային զինծառայողի, որոնք 1961-ին իջեցրել էին դրոշը ԱՄՆ դեսպանության շենքից, հրավիրվել էին միջոցառմանը, որպեսզի վերադարձնեն դրոշն իր տեղը:
ԱՄՆ-ն և Կուբան դիվանագիտական հարաբերությունները սկսել են ամրապնդել անցյալ տարվա դեկտեմբերից։
Երկու երկրի միջև հարաբերությունները սառեցվել էին 1960-ականներին, երբ ԱՄՆ-ն դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և այդ երկրի հետ առևտրի էմբարգո սահմանեց: