Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ Նյու Յորքում հարյուրավոր զույգեր կրկնել են «ծովագնացի համբույրը»: Զույգերը դուրս են եկել փողոցներ՝ կրկնելու այն հայտնի լուսանկարի համբույրը, որն արվել է Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը՝ 1945թ. օգոստոսի 14-ին։
Լուսանկարում, որի հեղինակն Ալֆրեդ Էյզենշտադթն է, նավաստին համբուրում է բուժքրոջը։ Ակցիայի շատ մասնակիցներ հագնվել են ճիշտ այնպես, ինչպես լուսանկարի զույգը, և փորձել են առավելագույնս ճիշտ կրկնել նրանց դիրքը։ Ակցիայի պատվավոր հյուրերն են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի շատ վետերաններ։