Վերջին ամիսներին իրավիճակը Մերձավոր արևելքում բավականին սրվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային փորձագետ, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
«Իրավիճակը սրվել է հատկապես թուրք-քրդական համատեքստում, քանի որ թուրքական Սուլուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ բազմաթիվ քրդեր զոհվեցին»,-նշեց թուրքագետը:
Նա նկատեց, որ «Իսլամական պետության» ուժերը հակված են հարաբերությունների էլ ավելի սրացմանը. «Թուրքիան ներկայումս ակտիվացրել է իր ջանքերը և իսլամական հենակետերը գնդակոծելու պատրվակով՝ գնդակոծում է հիմնականում քրդական հենակետերը»:
Մ. Խուդավերդյանի կարծիքով լարվածությունը ներկայումս չունի թուլացման որևէ միտում և առաջիկայում այդքան էլ ակնկալելի չէ:
Ինչ վերաբերում է Թուրքիայում արտահերթ ընտրություններին՝ թուրքագետն ասաց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է. «Թուրիքայում առկա է ԱՄՆ հսկա ռազմաբազա, և արևմտյան կլողմը ունի բավական մեծ ազդեցություն, այդ պատճառով էլ դա նաև պայմանավորված է ԱՄՆ ղեկավարության թելադրանքից»: