Հասարակություն 

Թիվ 132 մանկապարտեզի պատերն սկսեցին "շնչել"

analitik.am

«Շնչող պատեր» նախաձեռնությանն Analitik.am-ը արդեն անդրադարձել է: Այս անգամ «շնչելու» հերթը Երևանի թիվ 132 մանկապարտեզինն էր: Վաղ առավոտից կամավորներն արդեն մանկապարտեզում էին, ուր նրանց էին սպասում «շնչելու» պատրաստ պատերը:

Նախաձեռնության ղեկավար, կազմակերպիչ Սաթենիկ Գրիգորյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն առավել հետաքրքիր, գեղեցիկ ու յուրօրինակ դարձնել երեխաների տարածքը՝ հիվանդանոցների մանկական բաժանմունքներում, մանկապարտեզներում:

Վաղն առավոտյան արդեն  թիվ 132 մանկապարտեզի երեխաները կկարողանան վայելել իրենց սպասող անակնկալը, իսկ նախաձեռնության մասնակիցներին սպասում է հաջորդ մանկապարտեզը:

Նույն շարքից