Գլխավոր Հասարակություն 

Հանրապետության տարածքն օգոստոսի 15-19-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

analitik.am

Հանրապետության տարածքն օգոստոսի 15-19-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Օգոստոսի 15-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում այդ օրերին գիշերը կդիտվի 24-27 աստիճան տաքություն, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 38-40-ի սահմաններում: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ: Օգոստոսի 17-18-ին օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով, իսկ օգոստոսի 19-ին` նույնքանով կբարձրանա:

Նույն շարքից