Քաղաքական Միջազգային 

Ազարովի քաղաքական գործունեությունը մտահոգում է կիեւյան իշխանություններին

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի քաղաքական գործունեությունը անհանգստություն է առաջացնում Կիեւյան իշխանությունների շրջանում:
Որոշ տվյալների համաձայն Ազարովի ու Օլեյնիկի հասցեին արդեն հնչել են մի շարք սպառնալիքներ, որոնցում կոչեր են արվում հայտնաբերել ու ոչնչացնել նրանց, ինչպես նաեւ բռնագրավել նրանց հարազատների ունեցվածքն ու ֆինանսական միջոցները:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, այս համատեքստում Կիեւի Պեչորյան շրջանային դատարանի որոշմամբ Նիկոլայ Ազարովի Յալթայում գտնվող հողատարածքը կալանքի տակ է դրվել:

Դա խոսում է ուկրաինական իշխանությունների դեգրադացիայի մասին, քանի որ Ղրիմը արդեն վաղուց դուրս է մնացել կիեւյան խունտայի վերահսկողությունից:

Սակայն Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավելի առաջ գնալով, պահանջել է Ռուսաստանից իրեն հանձնել Ազարովին, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից