Հասարակություն 

ՆԱՏՕ-ի երկրները կրճատում են ռազմական ծախսերը

ՆԱՏՕ-ի 7 երկրներ կրճատել են իրենց ռազմական ծախսերը: Ալյանսի երկրները պարտավոր են պաշտպանական ծախսերը պահպանել որոշակի նախատեսված շրջանակում, սակայն, նրանք որոշել են զգալիորեն կրճատել ռազմական ծախսերը:

Նման որոշում են կայացրել Բելգիան, Բուլղարիան, Հոլանդիան, ՄեծԲրիտանիան, Հունաստանը, Լեհաստանը, ԱՄՆ-ն ու Էստոնիան:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերը 2015թ.-ին կրճատվել է 1,5 տոկոսով ու հույս հայտնել, որ առաջիկայում Բրիտանիան, Հունաստանը, Լեհաստանը, ԱՄՆ-ն ու Էստոնիան կկատարեն իրենց առջեւ դրված պարտավորությունները:

Արեւմտյան փորձագետների տվյալներով ՆԱՏՕ-ի բյուջեն կազմում է 1,023 տրիլիոն դոլար, որից 735 միլիարդը բաժին է ընկնում Միացյալ նահանգներին:
Հիշեցնենք, որ Ալյանսի հետ համեմատած՝ Ռուսաստանի ռազմական բյուջեն, որ կազմում է 60 միլիարդ դոլար, 17 անգամ զիջում է ՆԱՏՕ-ին:

Նույն շարքից