Քաղաքական Միջազգային 

Ազարով. Ուկրաինան դարձել է ֆաշիստական երկիր

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշեմկոն հրահանգել է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր ուժերին ու այլախոհ լրագրողներին:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետ ու ներկայումս Ռուսաստանում կազմավորված Ուկրաինայի փրկության կոմիտեի նախագահ Նիկոլայ Ազարովը, նշելով, որ Իտալիայում ուկրաինական իշխանությունների խնդրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Իգոր Մարկովը:
Ազարովի խոսքերով Մարկովի ազատ արձակման համար նախատեսվում է Մոսկվայում Իտալիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնել:
Մարկովին մեղադրում են 2007թ.-ին Օդեսայում կազմակերպած միտինգին ցուցարարների նկատմամբ բռնություններ կազմակերպելու մեջ:

Սակայն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել միայն 2014թ.-ին, երբ իշխանության եկավ կիեւյան խունտան:
Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, Իտալիայի Գենուա քաղաքի դատարանը մերժել է Մարկովին արտահանձնել կիեւյան իշխանություններին:

Ազարովի պնդմամբ՝ Մարկովի գործը հակասում է մարդու իրավունքների համաեվրոպական արժեքներին ու անօրինական է:
Ազարովի ամոզմամբ, Ուկրաինան վերածվել է նացիստական երկրի, երբ բանտերում են հայտնվել հազարավոր այլախոհներ ու քաղբանտարկյալներ:

Նույն շարքից